Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր կստորագրի Սլովակիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Պոդբրեզովայի» հետ, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Բանակայինների» մի քանի այլ ֆուտբոլիստներ նույնպես եվրոպական տարբեր ակումբների ուշադրության կենտրոնում են:
19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական խաղերի հայտացուցակում։
«Պոդբրեզովան» 2024/25 մրցաշրջանում Սլովակիայի առաջնությունում մասնակցել է չեմպիոնական փլեյ-օֆֆին ու 37 միավորով զբաղեցրել 6-րդ տեղը։


