Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգը, որը «Մարսելից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է, չի միանա գերմանական ակումբին, հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Ակումբի ղեկավարությունը որոշել է պայմանագիր չառաջարկել թիմի նախկին ֆուտբոլիստին՝ երկրպագուների քննադատությանը չարժանանալու համար: Գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բոատենգին արդեն հայտնել է ակումբի որոշումը՝ չնայած այն հանգամանքին, որ ժամեր առաջ մասնագետը հայտարարել էր, թե Ժերոմի վերաբերյալ որոշում դեռևս կայացված չէ:
Ֆուտբոլիստը հիասթափված է, բայց պատրաստվում է շարունակել կարիերան:
Հիշեցնենք, որ 35-ամյա Բոատենգը վերջին օրերին մարզվում է «Բավարիայում»: Ակումբը դիտարկում էր նրան պայմանագիր առաջարկելու տարբերակը, որպեսզի լուծեր պաշտպանությունում առաջացած խնդիրները: