Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու ռուսական «Ռոստովը» մոտ են նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է РБ Спорт-ը:
Ամենայն հավանականությամբ, կողմերը մեկ տարվա պայմանագիր կստորագրեն` ևս մեկ մրցաշրջանով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ:
Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից, թիմի կազմում անցկացրել է 246 խաղ, խփել 11 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։ 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին:


