Logo

Աղբյուր. «Բավարիան» և Ուպամեկանոն դեռևս համաձայնության չեն եկել

18:51 / 12.05.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» և ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն դեռևս չեն կարողանում համաձայնեցնել, թե նոր պայմանագրով որքան պետք է լինի ֆուտբոլիստի աշխատավարձը, հաղորդում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Գերմանական ակումբն իր առանցքային պաշտպանին առաջարկում է 5 տարվա պայմանագիր: Նրա գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

Կողմերի միջև ակտիվ բանակցությունները շարունակվում են: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 2021 թվականից է հանդես գալիս գերմանական գրանդում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ