«Ալաշկերտի» պաշտպան Ջուլիեն Էյմարդ Բատիոնոն կարիերան կշարունակի «Դունայսկա Ստրեդայում», հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Սլովակիայի բարձրագույն լիգան ներկայացնող ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Ալաշկերտին» կվճարի 600 հազար եվրո։
Կոտդիվուարցի պաշտպանն «Ալաշկերտում» 3 խաղում 1 գոլ է խփել։ Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել Չարենցավանի «Վանում», 17 խաղում մրցակցիների դարպասը գրավել է 2 անգամ։


