«Բարսելոնան» սկսել է կազմի համալրումը: TodoFichajes-ը վստահեցնում է, որ կատալոնական ակումբն առաջին տրանսֆերն է կատարել և պայմանագիր ստորագրել Արգենտինայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսի հետ:
Իսպանական «Բետիսի» 30-ամյա ֆուտբոլիստն ամռանը դառնալու է ազատ գործակալ և անվճար միանալու է «Բլաուգրանային»: «Բարսելոնան» հարմար առիթի է սպասելու գործարքի մասին հայտարարելու համար:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսն Արգենտինայի հավաքականի հետ 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: Նա 2020 թվականից է խաղում «Բետիսում»: