Logo

Բարելան նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

11:49 / 16.02.2024Ֆուտբոլ
null

Իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան կերկարաձգի պայմանագրի ժամկետը Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նախատեսվում է, որ կողմերը գործող պայմանագրի ժամկետը կերկարաձգեն մինչև 2029 թվականի ամառ, իսկ Բարելան, որը գործող պայմանագրով վաստակում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, կստանա 7 միլիոն եվրո, ինչպես նաև լրացուցիչ բոնուսներ։

Կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին», սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալացին հրաժարվել է տեղափոխվել Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ։

27-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականին է 32,5 միլիոն եվրոյի դիմաց «Կալյարիից» տեղափոխվել «Ինտեր», որի կազմում մասնակցել է 218 հանդիպման, դարձել 22 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ