Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Ժիլինայում», տեղեկացնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Ժիլինան» նախորդ մրցաշրջանում դարձել է Սլովակիայի փոխչեմպիոն։
Հիշեցնենք, որ Արթուր Սերոբյանը խզել է պայմանագիրը մոլդովական «Շերիֆի» հետ ու վերադարձել է «Արարատ-Արմենիա»։
22-ամյա վինգերն այս մրցաշրջանում 10 խաղում խփել է 2 գոլ։


