Logo

Աղբյուր․ Արթուր Սերոբյանը հեռացել է «Կասա Պիայից»

14:32 / 09.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Կասա Պիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը մրցաշրջանի երկրորդ հատվածում կխաղա «Արարատ-Արմենիայում», հայտնում է «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

«Կասա Պիայի» ներկայացուցիչները ցանկացել են Սերոբյանին պահել թիմում, սակայն ֆուտբոլիստը բավարար խաղաժամանակ չստանալու պատճառով որոշել է հեռանալ պորտուգալական ակումբից:

Կիսապաշտպանը «Կասա Պիայի» կազմում նախորդ անգամ խաղացել է 2023թ․ հոկտեմբերին՝ գավաթային խաղում դառնալով գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Արթուր Սերոբյանը 2023-ին էր «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել «Կասա Պիա», որի կազմում մասնակցել է 4 խաղի ու խփել մեկ գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա