38-ամյա մասնագետ Արտակ Օսեյանը կգլխավորի Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը», տեղեկացնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»:
Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին կարճ ժամանակահատվածով եղել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:
Հիշեցնենք, որ 2021 թվականից «Փյունիկը» գլխավորում էր Եղիշե Մելիքյանը, որն օրեր առաջ նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:


