ՊՍԺ-ի վինգեր Լի Կան Ինը կարիերան կարող է շարունակել Անգլիայում, գրում է Caught Offside-ը։
Հարավկորեացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։ Նա պատրաստ է հեռանալ փարիզյան գրանդից` ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով։
Լոնդոնյան գրանդն արդեն կապվել է 24-ամյա եզրայինի հետ։ Ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Իտալիայի չեմպիոն «Նապոլին»։
Լի Կան Ինը ՊՍԺ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 86 խաղում 13 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։


