UFC-ի կիսածանր քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը (9-4) հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 9-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 313-ում: Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է լրագրող Լաերտե Վիանան:
34-ամյա Պետրոսյանի մրցակիցը կլինի բրազիլացի Բրունո Ֆերեյրան (12-2): Երկու մարտիկներն էլ նախորդ անգամ օկտագոն են դուրս եկել հոկտեմբերին Աբու Դաբիում կայացած UFC 308-ում: Պետրոսյանը տեխնիկական նոկաուտով պարտվել էր ռուսաստանցի Շարաբուտդին Մագոմեդովին, իսկ 32-ամյա Ֆերեյրան պարտվել էր Աբուսուպյան Մագոմեդովին, որը խեղդող հնարքով վճռել էր մենամարտի ելքը:


