Logo

Աղբյուր. «Արարատ-Արմենիայի» վինգերը մոտ է կարիերան Ռուսաստանում շարունակելուն

21:43 / 06.06.2024Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիայի» վինգեր Տենտոն Յենեն մոտ է կարիերան մերձմոսկովյան «Խիմկիում» շարունակելուն, հայտնում է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Հայկ Հովհաննիսյանը։

Ըստ աղբյուրի` ռուսական ակումբը պատրաստ է կրկնապատկել նիգերիացի ֆուտբոլիստի աշխատավարձը, իսկ նրա տեղափոխության համար «Արարատ-Արմենիային» առաջարկել է 300-400 հազար եվրո։

23-ամյա եզրային հարձակվողն «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից և 77 խաղում խփել է 27 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։

«Խիմկին» 66 միավորով դարձել է Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի, հաղթող և հաջորդ մրցաշրջանում խաղալու է Պրեմիեր լիգայում։ Ակումբի գույները պաշտպանում է նաև Հայաստանի հավաքականում 5 հանդիպում անցկացրած կիսապաշտպան Արշակ Կորյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա