Logo

Աղբյուր. «Արարատ-Արմենիայի» հարձակվողը մոտ է ավստրիական ակումբ տեղափոխությանը

12:25 / 09.08.2023• Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիայի» կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրեդ Էզան մոտ է ավստրիական «Կլագենֆուրտի» հետ պայմանագիր կնքելուն, հաղորդում է ինսայդեր, «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը: Կողմերը շատ մոտ են գործարքը ձևակերպելուն։

«Կլագենֆուրտը» պատրաստվում է «Արարատ-Արմենիայից» գնել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, որի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 300 հազար եվրո։

Վիլֆրեդ Էզան «Արարատ-Արմենիայում» անցկացրել է 75 խաղ, խփել է 26 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Հայաստանի առաջնությունում հարձակվողը մասնակցել է 99 հանդիպման և խփել 29 գոլ։

Էզան «Արարատ-Արմենիայի» ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների շրջանում 8-րդն է և թիմի պատմության չորրորդ գլխավոր ռմբարկուն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ