Logo

Աղբյուր. Անչելոտին Բելինգհեմին հանգստի հնարավորություն կտա

15:59 / 05.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մտադիր է անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 30-րդ տուրի խաղում հանգստի հնարավորություն տալ, հաղորդում է AS-ը:

Բելինգհեմն օրեր առաջ 120 րոպեից ավելի անցկացրել է խաղադաշտում «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճում: «Ռեալն» ապրիլի 5-ին «Վալենսիային» ընդունելուց հետո՝ երեք օր անց, Չեմպիոնների լիգայում կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» դեմ քառորդ եզրափակիչի առաջին խաղը: Բելինգհեմը կպատրաստվի Լոնդոնում կայանալիք հանդիպմանը:

Ակնկալվում է, որ «Վալենսիայի» դեմ խաղում Բելինգհեմին կփոխարինի Բրահիմ Դիասը:

«Ռեալ» - «Վալենսիա» խաղը ժամը 18:15-ից կհեռարձակվի Fast Sports հեռուստաալիքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ