Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Իտալացի մասնագետին այժմ մեկ քայլ է բաժանում «Պենտակամպիոնների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։
CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։
Անչելոտին մինչև 2026 թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի «Ռեալի» հետ, իսկ Բրազիլիայի հավաքականը գլխավոր մարզչի պաշտոնից մարտի 29-ին հեռացրել է Դորիվալ Ժունիորին։


