Logo

Աղբյուր․ «Ալաշկերտը» տնային խաղերը կանցկացնի Աբովյանում

17:51 / 20.06.2024Ֆուտբոլ
null

«Ալաշկերտը» նոր մրցաշրջանում, մեծ հավանականությամբ, Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ կմարզվի Ավանի ակադեմիայում, իսկ տնային խաղերը կանցկացնի Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում: Այդ մասին հայտնել է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Լուրեր են շրջանառվում, որ «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը վաճառել է «Նաիրի» մարզադաշտը։

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը նախկինում չորս անգամ արդեն մարզել է «Ալաշկերտը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 151 խաղում տարել է 76 հաղթանակ, գրանցել 36 ոչ-ոքի ու կրել 39 պարտություն։ «Ալաշկերտը» 56-ամյա մասնագետի գլխավորությամբ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է երկրի գավաթն ու Սուպերգավաթը։ Խաշմանյանն «Ալաշկերտի» ղեկին նախորդ անգամ եղել է 2021 թ. մայիսին։

Վերջերս «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Վահե Գևորգյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ