Logo

The New York Times. ԱԱ-2034-ը կարող է անցկացվել 2035 թվականին

23:57 / 09.10.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնությունը կարող է անցկացվել 2035 թվականին, հաղորդում է The New York Times-ը:

Ինչպես Կատարում կայացած աշխարհի 2022 թվականի առաջնությունը, 2034 թվականի Մունդիալը ևս ծայրահեղ շոգ եղանակային պայմանների պատճառով չի կարող անցկացվել ամռանը, քանի որ հյուրընկալող երկիրը Սաուդյան Արաբիան է: 

Մունդիալը նոյեմբեր-դեկտեմբերին ևս չի կարող անցկացվել, քանի որ այդ ժամանակ Սաուդյան Արաբիայում նշում են Ռամադանի տոնը: Նախատեսվում է աշխարհի առաջնությունն անցկացնել 2035 թվականի հունվարին:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է այս հարցին և նշել, որ օրացույցը դեռևս պետք է քննարկվի: Նա չի բացառել նաև, որ աշխարհի առաջնությունները կարող են անցկացվել մարտին կամ հոկտեմբերին (խոսքը վերաբերում է նաև մյուս Մունդիալներին):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ