«Քրիստալ Փելասի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուն, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը:
Գլասները նշել է, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունից առաջարկ ստանալու դեպքում կընդունի այն: Միևնույն ժամանակ ներկայիս գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դեռևս վայելում է ղեկավարների վստահությունը, և առայժմ նրան հեռացնելու շանսերը բարձր չեն գնահատվում:
51-ամյա Գլասների նախընտրած խաղային դասավորությունը ևս 3-4-2-1-ն է, ինչպես խաղում է ՄՅՈՒ-ն Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ: Ավստրիացի մասնագետը «Քրիստալ Փելասը» գլխավորում է 2024 թվականի փետրվարից և «Արծիվների» ղեկին անցկացրել է 71 հանդիպում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Քրիստալ Փելասը» 6 խաղում 12 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով 14-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


