«Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, տեղեկացնում է Team Talk-ը։
Շոտլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Տոտենհեմը»։
Իտալիայի չեմպիոնը Մաքթոմինեյի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո և դրանից ցածր առաջարկներ նույնիսկ չի պատրաստվում դիտարկել։
28-ամյա կիսապաշտպանն այս պահին «Նապոլիից» հեռանալու ցանկություն չունի, բայց եթե լինեն լավ առաջարկներ, կդիտարկի։
Մաքթոմինեյը 2024 թվականին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Նապոլի»։ Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում դարձել է Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ, այս մրցաշրջանում էլ 20 խաղում խփել է 6 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


