
տուր
01 Հունվար 1970 - 18:03
- - 

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը, որը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Նա մեդալի համար գոտեմարտում հաղթել է ուկրաինացի Արթուր Պոլիտաևին (4-4): Ընդ որում, հայ ըմբիշն առաջին մրցափուլից հետո պարտվում էր 0-4 հաշվով, բայց երկրորդ մրցափուլում վարած գոտեմարտի շնորհիվ կարողացել է տուշեով այն ժամանակից շուտ ավարտել:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Նրա մրցակիցն է լինելու սերբ Վիկտոր Նեմեսը:
ԱԳ․ Դավիթ Օվասապյանը պարտվեց կիսաեզրափակիչում, Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

