
տուր
01 Հունվար 1970 - 18:02
- - 

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ավարտում է պայքարն Աշխարհի գավաթում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը Աշխարհի Գավաթում, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը որակավորման փուլում պարտություն էր կրել ռուս Մուսա Եվլոևից (1-5), հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, քանի որ Եվլոևը դուրս է եկել եզրափակիչ: Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացներ այսօր ու մրցեր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ:

