Logo

Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստը

00:59 / 17.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում անցկացվեց Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի մրցանակաբաշխությունը: 

Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Բերգամոյի «Ատալանտայի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Ադեմոլա Լուկմանը: 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում իտալական թիմի հետ հաղթել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկությունում:

Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Սիմոն Ադինգրան (Կոտ դ'Իվուար, «Բրայթոն»), Սերու Գիրասին (Գվինեա, «Բորուսիա Դորտմունդ»), Աշրաֆ Հաքիմին (Մարոկկո, ՊՍԺ) և Ռոնվեն Ուիլյամսը (Հարավաֆրիկյան Հանրապետություն, «Մամելոդի Սանդաունս»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա