Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան ներկայացրել է մայրցամաքի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 5 հավակնորդներին։
Եզրափակիչ ցուցակում ընդգրկվել են Սայմոն Ադինգրան (Կոտ դ'իվուար, «Բրայթոն»), Սերու Գիրասին (Գվինեա, «Բորուսիա Դորտմունդ»), Աշրաֆ Հաքիմին (Մարոկկո, ՊՍԺ), Ադեմոլա Լուկմանը (Նիգերիա, «Ատալանտա») և Ռոնվեն Ուիլյամսը (Հարավաֆրիկյան Հանրապետություն, «Մամելոդի Սանդաունս»):
Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ կհանձնվեն նաև «Լավագույն դարպասապահ», «Լավագույն մարզիչ», «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ», «Լավագույն հավաքական» և «Լավագույն ակումբ» անվանակարգերում
CAF Awards 2024-ը կանցկացվի դեկտեմբերի 16-ին Մարաքեշում (Մարոկկո):