Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը:
Լավագույնի կոչմանը հավակնում են 10 ֆուտբոլիստներ՝ Վիկտոր Օսիմհենը («Գալաթասարայ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Աշրաֆ Հաքիմին (ՊՍԺ), Պապե-Մատար Սարը («Տոտենհեմ»), Ֆրանկ Զամբո Անգիսան («Նապոլի»), Դենիս Բուանգան («Լոս Անջելես»), Իլիման Նդիայեն («Էվերթոն»), Ֆիստոն Մայելեն («Պիրամիդս») և Սերու Գիրասին («Բորուսիա Դորտմունդ»):
2024թ. տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ էր ճանաչվել «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը:

