Logo

Աֆրիկայի գավաթին մասնակցած 3-րդ ֆուտբոլիստն է վարակվել մալարիայով

15:06 / 22.02.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Կրիստիան Կուամեն հիվանդանոցում է հայտնվել Կոտ դ՛Իվուարում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից վերադառնալուց հետո։ Կոտ դ՛Իվուարի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը վարակվել է մալարիայով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Օրեր առաջ Կուամեն Կոտ դ՛Իվուարի հավաքականին օգնել էր դառնալ Աֆրիկայի գավաթակիր։  Իտալիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 14 խաղի, դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ Աֆրիկայի գավաթին մասնակցած ֆուտբոլիստներից մալարիա էր հայտնաբերվել ֆրանսիական «Թուլուզի» պաշտպան Մուսա Դիարայի ու Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Իվ Բիսումայի օրգանիզում։ Երկու ֆուտբոլիստներն էլ ներկայացնում են Մալիի հավաքականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ