Կոտ դ’Իվուարում շարունակվող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները։
Նիգերիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Անգոլային, իսկ Կոնգոյի ԴՀ-ի թիմն ուժեղ է գտնվել Գվինեայի հավաքականից՝ 3-1։
Կիսաեզրափակիչի մյուս 2 ուղեգրերը հունվարի 3-ին կվիճարկվեն Մալի - Կոտ դ’Իվուար և Կաբո Վերդե - Հարավային Աֆրիկայի Հանրապետության դիմակայություններում։
Աֆրիկայի գավաթ, քառորդ եզրափակիչ
Նիգերիա - Անգոլա՝ 1:0
Ադեմոլա Լուքման, 41
Կոնգոյի ԴՀ - Գվինեա՝ 3:1
Շանսել Մբեմբա, 27, Յոան Վիսա, 65, (11մ), Արտուր Մասուակու, 82 - Մոհամեդ Բայո, 20 (11մ)


