Logo

Աֆրիկայի Ազգերի գավաթը կանցկացվի 4 տարին մեկ անգամ պարբերականությամբ

19:53 / 20.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեն (CAF) որոշել է 2028 թվականից Ազգերի գավաթի խաղարկությունն անցկացնել 4 տարին մեկ անգամ պարբերականությամբ, հաղորդում է Reuters-ը` հղում անելով կառույցին:

Մարոկկոյում CAF-ի կառավարող մարմնի նիստի ժամանակ որոշվել է, որ մրցաշարը կանցկացվի չորս տարին մեկ: Մինչև այս մրցաշարն անցկացվում էր երկու տարին մեկ անգամ:

CAF-ի նախագահ Պատրիս Մոտսեպեն այս փոփոխության մասին հայտարարել է ասուլիսի ժամանակ:

Աֆրիկայի Ազգերի գավաթի հաջորդ խաղարկությունը, որը նախատեսված է 2027 թվականին Քենիայում, Տանզանիայում և Ուգանդայում, կմնա նույն ժամկետում։ Հաջորդող տարի՝ 2028 թվականին, կանցկացվի մայրցամաքային առաջնություն։ 2028 թվականից հետո մրցաշարը կանցկացվի չորս տարին մեկ անգամ։

2029 թվականից էլ յուրաքանչյուր տարի կանցկացվի նոր մրցաշար` Աֆրիկայի Ազգերի լիգա:

Ազգերի գավաթի 35-րդ խաղարկությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 21-ից 2026 թվականի հունվարի 18-ը Մարոկկոյում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ