Աֆրիկայի ազգերի գավաթի (AFCON) խմբային փուլի 2-րդ տուրում Հասարակածային Գվինեայի հավաքականը 4-2 հաշվով առավելության է հասել Գվինեա-Բիսաուի նկատմամբ:
Հասարակածային Գվինեայի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել իսպանական «Ինտերսիթիի» ֆուտբոլիստ Էմիլիո Նսուեն: Վերջին անգամ AFCON-ում հեթ-տրիկ գրանցվել էր 2008 թվականի հունվարին: Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սուֆիան Ալուդին երեք անգամ գրավել էր Նամիբիայի դարպասը:
34 տարեկան 110 օրականում Նսուեն դարձավ նաև Աֆրիկայի ազգերի գավաթի պատմության ամենատարեց հեթ-տրիկի հեղինակը: