Հայտնի են դարձել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բոլոր մասնակիցները։
Մրցաշարի խմբային փուլին կմասնակցեն 24 հավաքականներ` Մարոկկոն, Ալժիրը, Անգոլան, Բենինը, Բոտսվանան, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կոմորյան կղզիները, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Հասարակածային Գվիենան, Գաբոնը, Կոտ դ'Իվուարը, Նիգերիան, Մալին, Մոզամբիկը, Սենեգալը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տանզանիան, Թունիսը, Ուգանդան, Զամբիան և Զիմբաբվեն։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունն անցկացվելու է Մարոկկոյում 2025 թ. դեկտեմբերի 21-ից 2026 թ. հունվարի 18-ը։