Մարոկկոյի ազգային հավաքականն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բացման խաղում A խմբում 2-0 հաշվով հաղթեց Կոմորյան կղզիների թիմին։
Մրցաշարի առաջին գոլը 55-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» վինգեր Բրահիմ Դիասը, իսկ 74-րդ րոպեին «Օլիմպիակոսի» հարձակվող Այուբ Էլ Կաբին մրցակցի դարպասը գրավեց շրջադարձ հարվածով։
A խմբում են ընդգրկված նաև Մալիի ու Զամբիայի հավաքականները, որոնք կհանդիպեն դեկտեմբերի 22-ին, մեկնարկը` ժամը 18:00-ին։
Աֆրիկայի ազգերի գավաթ, առաջին տուր
A խումբ
Մարոկկո - Կոմորյան կղզիներ` 2-0
Բրահիմ Դիաս, 55, Այուբ Էլ Կաբի, 74
Չիրացված 11-մետրանոց` Սուֆիանե Ռահիմի, 11 (Մարոկկո)


