Մարոկկոյում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը 10 ֆուտբոլիստով 1-0 հաշվով հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին:
Խաղի միակ գոլը 45-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Եգիպտոսի հավաքականի ավագ և առաջատար Մոհամեդ Սալահը: «Լիվերպուլի» ֆուտբոլիստը երկրորդ խաղն անընդմեջ հաղթական գոլ խփեց:
Եգիպտոսի հավաքականը B խմբում 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը:
Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր
B խումբ
Եգիպտոս - Հարավաֆրիկյան Հանրապետություն` 1-0 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 45 (11մ)
Հեռացում՝ Մոհամեդ Հանի, 45+2 (Եգիպտոս)


