Կոտ դ’Իվուարում շարունակվող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։
Աֆրիկայի գործող գավաթակիր Սենեգալի հավաքականը չի կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը՝ 1-2 հաշվով պարտվելով կոտդիվուարցիներին: Հարավային Աֆրիկայի (ՀԱՀ) հավաքականն էլ սենսացիոն հաղթանակ է տարել Մարոկկոյի նկատմամբ՝ 2-0:
Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան փետրվարի 2-3-ին։
Աֆրիկայի ազգերի գավաթ, քառորդ եզրափակիչ
Նիգերիա - Անգոլա
Կաբո Վերդե - ՀԱՀ
Մալի - Կոտ դ’Իվուար
Կոնգոյի ԴՀ - Գվինեա