Նիգերիայի հավաքականը նվաճեց Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի ուղեգիր:
C խմբի երկրորդ տուրում Նիգերիայի ազգային թիմը 3-2 հաշվով հաղթեց Թունիսի հավաքականին: Նիգերիացիների կազմում գոլ խփեցին Վիկտոր Օսիմհենը, Ադեմոլա Լուքմանը և Ուիլֆրեդ Նդիդին:
Նիգերիայի հավաքականը 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը: Թունիսը 3 միավորով երկրորդն է, Տանզանիան և Ուգանդան 1-ական միավոր ունեն:
Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ
Նիգերիա - Թունիս` 3-2 (տեսանյութ)
Վիկտոր Օսիմհեն, 44, Ուիլֆրեդ Նդիդի, 50, Ադեմոլա Լուքման, 67 - Մոնտասար Թալբի, 74, Ալի Աբդի, 87 (11մ)


