Logo

Աֆրիկայի ազգերի գավաթ. Մանեի գոլի շնորհիվ Սենեգալը ոչ-ոքի կորզեց

20:58 / 27.12.2025Ֆուտբոլ
null

Սենեգալի հավաքականն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում ոչ-ոքի կորզեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականից: D խմբի խաղում գրանցվեց 1-1 հաշիվը:

61-րդ րոպեին հաշիվը բացեց Սեդրիկ Բակամբուն, 8 րոպե անց պատասխանեց Սենեգալի հավաքականի առաջատար Սադիո Մանեն:

ԿԴՀ հավաքականի պահեստայինների կազմում էր «Նոայի» դարպասապահ Տիմոտի Ֆայուլուն:

Վերջին տուրից առաջ Սենեգալի և ԿԴՀ հավաքականները 4-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը, Բենինի թիմը 3 միավորով 3-րդն է, Բոտսվանան միավոր չունի:

Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր

D խումբ

Սենեգալ - ԿԴՀ` 1-1 (տեսանյութ)

Սադիո Մանե, 69 - Սեդրիկ Բակամբու, 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ