Ալժիրի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում:
E խմբի առաջին տուրում ալժիրցիները 3-0 հաշվով հաղթեցին Սուդանի ազգային հավաքականին: Դուբլ գրանցեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին վինգեր Ռիյադ Մահրեզը, մեկ գոլ էլ խփեց Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Իբրահիմ Մազան:
Քիչ առաջ այս խմբի մյուս խաղում Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Էկվատորիալ Գվինեային:
Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, առաջին տուր
E խումբ
Ալժիր - Սուդան` 3-0 (տեսանյութ)
Ռիյադ Մահրեզ, 2, 61, Իբրահիմ Մազա, 85


