Logo

Աֆրիկայի ազգերի գավաթ․ Խմբային փուլի խորհրդանշական հավաքականը

12:50 / 26.01.2024Ֆուտբոլ
null

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CAF) ներկայացրել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Խեսուս Օվոնո (Հասարակածային Գվինեա)։

Պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Կալիդու Կուլիբալի (Սենեգալ), Նայեֆ Ագերդ (Մարոկկո), Արտուր Մասուակու (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)։

Կիսապաշտպաններ․ Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Ազեդին Ունաի (Մարոկկո), Լամին Կամարա (Սենեգալ)։

Հարձակվողներ․ Ժելսոն Դալա (Անգոլա), Էմիլիո Նսուե (Հասարակածային Գվինեա), Իսմաիլա Սար (Սենեգալ)։

Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ դիմակայությունները՝ Անգոլա - Նամիբիա, Նիգերիա - Կամերուն, Հասարակածային Գվինեա - Գվինեա, Եգիպտոս - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կաբո Վերդե - Մավրիտանիա, Սենեգալ - Կոտ դ’Իվուար, Մալի - Բուրկինա Ֆասո, Մարոկկո - ՀԱՀ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ