Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Եգիպտոսի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները: Եգիպտոսցիները 7 միավորով առաջին տեղով են դուրս եկել փլեյ-օֆֆ, իսկ հարավաֆրիկացիները` 6 միավորով 2-րդ տեղով:
Վերջին տուրում Եգիպտոսն ու Անգոլան 0-0 հաշիվը գրանցեցին, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Զիմբաբվեի թիմին:
Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, երրորդ տուր
B խումբ
Անգոլա - Եգիպտոս` 0-0
Զիմբաբվե - Հարավաֆրիկյան Հանրապետություն` 2-3 (տեսանյութ)


