Logo

AFP Sports-ը ներողություն է խնդրել Էդուար Մենդիից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.11.2021ՍՊՈՐՏ
AFP Sports ը ներողություն է խնդրել Էդուար Մենդիից - AFP Sports-ը ներողություն է խնդրել Էդուար Մենդիից

AFP Sports միջազգային լրատվական գործակալությունը ներողություն է խնդրել «Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդիից:

Բանն այն է, որ լրատվական գործակալությունն Էդուար Մենդիի լուսանկարներից երկուսը սխալ է վերնագրել՝ նշելով «Սիթիի» պաշտպան Բենժամեն Մենդիի անունը: Այս սխալի պատճառով լուսանկարները տարածում են գտել մի շարք գործընկեր լրատվամիջոցներում՝ օգտագործվելով Բենժամեն Մենդիին վերաբերող հրապարակումներում:

Հիշեցնենք, որ Բենժամեն Մենդին մեղադրվում է բռնաբարության 4 դեպքի համար: «Մանչեսթեր Սիթին» հաստատել է դատական գործընթացը, Մենդին հեռացվել է թիմի մարզումներից մինչև հետաքննության ավարտը:

1 1 - AFP Sports-ը ներողություն է խնդրել Էդուար Մենդիից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա