Logo

Ադվոկատը վճռորոշ խաղից առաջ հեռացել է Կյուրասաոյի հավաքականի ճամբարից

16:11 / 16.11.2025Ֆուտբոլ
null

Դիկ Ադվոկատն ընտանեկան խնդիրների պատճառով հեռացել է Կյուրասաոյի ազգային հավաքականի ճամբարից, հաղորդում է Կյուրասաոյի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Ես ստիպված էի այս որոշումը կայացնել ծանր սրտով, բայց ընտանիքն առաջին տեղում է։ Ես սերտ կապ կպահպանեմ իմ օգնականների հետ»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:

Նոյեմբերի 19-ին Ճամայկայի հավաքականի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում կայանալիք խաղին Կյուրասաոյի հավաքականին կնախապատրաստեն Ադվոկատի օգնականներ Դին Գորեն և Կոր Պոտը: Խաղի ժամանակ նրանք կլինեն տեխնիկական գոտում: Այդ մրցավեճում 1 միավոր վաստակելու դեպքում Կյուրասաոյի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ