Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հեռացել է Թուրինի «Յուվենտուսից»: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է և նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։
Ռաբյոն 2019 թվականին ֆրանսիական ՊՍԺ-ից էր տեղափոխվել իտալական ակումբ, որի կազմում անցկացրել է 212 հանդիպում և դարձել է 22 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ ակումբներ, այդ թվում՝ իտալական «Նապոլին»: Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։


