Logo

Ադրբեջանին 4 գոլ խփած Լուկակուն սահմանել է ռեկորդ

13:13 / 20.11.2023Ֆուտբոլ
Ռոմելու Լուկակու-2023

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, պոկերի հեղինակ դառնալով ադրբեջանցիների դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի խաղում, սահմանել է ռեկորդ։

Իտալական «Ռոմայի» խաղացողը ռեկորդակիր է դարձել Եվրոպայի առաջնության մեկ ընտրական փուլում խփած գոլերի քանակով։ Լուկակուն գոլերի թիվը հասցրել է 14-ի։

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրներն էին հյուսիսիռլանդացի Դևիդ Հիլը (Եվրո-2008) և լեհ Ռոբերտ Լևանդովսկին (Եվրո-2016), որոնք խփել էին 13-ական գոլ։

Բացի այդ, Ռոմելու Լուկակուն երրորդ տեղ է բարձրացել եվրոպական հավաքականներում խփած գոլերի ցուցանիշով՝ շրջանցելով Ռոբերտ Լևանդովսկիին։ Բելգիացին ազգային թիմում գոլերի թիվը հասցրել է 83-ի։ Այդ ցուցանիշով նրան գերազանցում են միայն Կրիշտիանու Ռոնալդուն (128 գոլ, Պորտուգալիա) և Ֆերենց Պուշկաշը (84 գոլ, Հունգարիա, Իսպանիա)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա