Logo

Ադրբեջանի ու Թուրքիայի թիմերը չեն ժամանի Հայաստան

14:33 / 27.03.2024Սամբո
null

Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները չեն մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

«Այդ երկրներից մասնակցության հայտեր չենք ստացել։ Իսկ Ռուսաստանից ու Ուկրաինայից կժամանեն մեծ պատվիրակություններ։

Մեր թիմը պատրաստ է աշխարհի գավաթին։ Վստահ ենք, որ հայ սամբիստները շատ մեդալներ են նվաճելու այս տարի»,- նշել է Միքայել Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա ապրիլի 4-5-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ