Logo

Ադնան Յանուզայը՝ «Սևիլիայի» ֆուտբոլիստ (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:59 / 31.08.2022Տրանսֆերներ
Պաշտոնական
null

Բելգիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Ադնան Յանուզայն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է իսպանական «Սևիլիա», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Բելգիացի ֆուտբոլիստն ու անդալուզական ակումբը ստորագրել են 4 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սանը 2017 թվականից խաղում էր իսպանական «Ռեալ Սոսյեդադում», որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա