UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն, նորզելանդացի մարտիկ Իսրայել Ադեսանյան (24-2-0) խոսել է բրազիլացի Ալեքս Պերեյրայի (7-2-0) հետ հնարավոր երրորդ մենամարտի մասին:
«Ես հաշիվ չեմ պահում, այս հարցը փակված է։ Ես քրտնաջան աշխատեցի և վաստակեցի ռևանշի իմ իրավունքը։ Հիմա նա պետք է շատ աշխատի, բայց ես կասկածում եմ, որ Ալեքսը դա կանի։ Թող գնա թեթև քաշային կարգում հարցեր լուծի»,- Ադեսանյայի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ադեսանյան ապրիլի 9-ին UFC 287-ում նոկաուտով հաղթել էր Պերեյրային և վերադարձրել միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին: Նրանք առաջին մենամարտն անցկացրել էին նախորդ տարվա նոյեմբերին, երբ 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Պերեյրան: