Բերգամոյի «Ատալանտայի» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 8-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
27-ամյա ֆուտբոլիստը վնասել է ծունկը մարզման ժամանակ: Վնասվածքի լրջությունը դեռևս պարզ չէ, սակայն նա չի հասցնի ապաքինվել մինչև կատալոնական գրանդի դեմ խաղը:
Ընթացիկ մրցաշրջանում Լուքմանն «Ատալանտայի» կազմում մասնակցել է 27 խաղի, խփել է 14 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին տուրի բոլոր հանդիպումները կկայանան հունվարի 29-ին, կմեկնարկեն ժամը 23:45-ին և կհեռարձակվեն Fast TV հավելվածում (iOS, Android):