Բրիտանացի երգչուհի Ադելը արտասվել է՝ հանդիպելով ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհուն՝ Միսս Մակդոնալդին. հաղորդում է CNN-ը:
Զգացմունքային պահը տեղի է ունեցել բրիտանական «An Audience with Adele» ընկերության հատուկ համերգի ժամանակ, որը հեռարձակվել է Մեծ Բրիտանիայում՝ նոյեմբերի 21-ի երեկոյան:
Մինչ այդ ամերիկացի դերասանուհի Էմմա Թոմփսոնը երգչուհուն հարցրել է, թե իր կյանքում կա՞ մարդ, որն աջակցել ու ոգեշնչել է իրեն կարիերայի սկզբում: Ադելը պատմել է, որ այդ մարդն իր դպրոցի ուսուցիչն է, ով իր մեջ սեր է սերմանել մայրենի լեզվի, գրականության և պոեզիայի հանդեպ:
Ուսուցչի հետ զգացմունքային հանդիպումից հետո, ում չէր տեսել 20 տարի, երգչուհին իր հույզերի մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Դահլիճում այնքան սեր կար միմյանց հանդեպ: Եվ իմ ուսուցչուհի Միսս Մակդոնալդն այնտեղ էր, դա պարզապես դրախտ էր», – ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադելը լքել է հարցազրույցը և արգելել ցուցադրել կադրերը՝ իմանալով, որ լրագրողը չի լսել իր նոր ալբոմը: