Երգչուհի Ադելը պատրաստվում է դառնալ Սիլվեստր Ստալոնեի Բևերլի Հիլզի տան սեփականատերը։ Աստղը պատրաստ է այն գնել 58 մլն դոլարով:
Ստալոնեն գույքը գնել է դեռևս 90-ականներին։ Նրա կալվածքը կոչվում էր «այն տունը, որը կառուցել է Ռոկին»։ Այն ունի 6 ննջասենյակ, 9 լոգասենյակ, մարզասրահ, սաունա, լողավազան, սիգարների սենյակ, կինոթատրոն, բար և նույնիսկ արվեստանոց։ Տարածքում կա նաև երկհարկանի հյուրատուն։
Նշենք, որ ի սկզբանե Սիլվեստր Ստալոնեն առանձնատունը աճուրդի է հանել 110 մլն դոլարով, սակայն ոչ ոք չի ցանկացել գնել այն։