Logo

Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի տարվա լավագույն մարզուհի

19:24 / 12.01.2024Ֆուտբոլ
null

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «РИА Новости Спорт»-ի ընթերցողների վարկածով ճանաչվել է Ռուսաստանի 2023 թվականի լավագույն մարզուհի:

16-ամյա Պետրոսյանը «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն և առաջ է անցել սպորտային​​ մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Վիկտորյա Լիստունովայից (5929) ու գեղարվեստական մարմնամարզություն 2021թ․ Եվրոպայի չեմպիոն Լալա Կրամարենկոյից (2561):

Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում առաջին անգամ դարձել էր երկրի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա