Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագիրը։
Հայ գեղասահորդը Սանկտ Պետերբուրգում անցկացվող մրցաշարում տպավորիչ մրցելույթ է ունեցել` հավաքելով 86,52 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ալիսա Դվոեգլազովան ունի 74,59 միավոր։
Առաջնության ազատ ծրագիրը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին։
18-ամյա Պետրոսյանը նախորդ երկու տարիներին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։


